
ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոց
Հուլիսի 8, 2023 Կարող են մասնակցել 7-14 տարեկան դպրոցական երեխաները։ Երաժշտական կրթության պահանջ չկա։ Մասնակցե՛ք «Կոմիտասական»-ին, եթե ցանկանում եք․ • հագեցնել ձեր ամառային արձակուրդը հետաքրքիր իրադարձությունով, • ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ երաժշտության ոլորտում, • սովորել երգել Կոմիտասի՝ հայտնի և քիչ շրջանառվող ստեղծագործություններ, • ծանոթանալ գրականության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտներում Կոմիտասի կերպարի դրսևորումներին, • ծանոթանալ Կոմիտասի բանաստեղծական ժառանգությանը, • ստեղծագործել, • ձեռք բերել նոր միջավայր, նոր ընկերներ։ Ժամկետ՝ հուլիսի 3-8, 2023 Վայր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Մասնակցության վճար՝ 35,000 ՀՀ դրամ Լանչը ներառված է։ Մասնակիցները կստանան վկայականներ։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը՝ այցելելով հետևյալ հղումով․